ՖԻՖԱ-ն հրապարակել է կազմակերպության նախագահի պայմանագրի պայմանները:
Ինֆանտինոյի աշխատավարձը կազմում է 1.38 մլն եվրո, ինչը զգալի քիչ է կազմակերպության նախորդ նախագահի՝ Յոզեֆ Բլատերի աշխատավարձից:
Ինֆանտինոյի համար նախատեսված չեն տարեկան պարգևավճարներ: Հիշեցնենք, որ Ինֆանտինոն գլխավորել է ՖԻՖԱ-ն փետրվարին:






































