«Սպորտինգ»-ի հարձակվող Իսլամ Սլիմանին մոտ է «Լեսթեր» տեղափոխությանը: Անգլիական ակումբը 35 մլն եվրո կվճարի հարձակվողի տրանսֆերի դիմաց:
Ալժիրցի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և գործարքն ավարտին կհասցվի:
Պորտուգալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Սլիմանին մասնակցել է 33 խաղի և 27 գոլ է խփել` առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնելով 2-րդ տեղը:







































