Դանիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Կասպեր Շմեյխելը չնայած նրան, որ օգոստոսի 29-ին ենթարկվել է ճողվածքի վիրահատության, կհասցնի վերականգնվել և մասնակցել սեպտեմբերի 4-ին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի դեմ հանդիպմանը:
Շմեյխելն արդեն վերսկսել է մարզումները մարզասրահում:
Հիշեցնենք` Շմեյխելն ավելի վաղ հայտարարել էր, որ ամեն ինչ կանի, որպեսզի հասցնի ապաքինվել սեպտեմբերի 4-ին կայանալիք «Մունդիալ-2018»-ի ընտրական փուլի՝ Հայաստանի ընտրանու հետ տնային խաղին:







































