Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հերթական անգամ նշել է, որ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը չի մտնում իր ծրագրերի մեջ:
«Իսկապես, ինձ չի հետաքրքրել «Ռեալ» տեղափոխության հարցը: Ես պարտավոր չեմ ամեն օր լսել այն ակումբների մասին, որոնք հետաքրքրված են իմ ծառայություններով: Բացի այդ, «Բավարիա»-ն պաշտոնապես հայտարարել է, որ վաճառքի չի հանում իմ տրանսֆերը: «Ռեալ» տեղափոխության հարցը փակված է:
Մյուս կողմից, Կարլո Անչելոտիի կարգի մասնագետի վստահությունը մեծ նշանակություն ունի ինձ համար:
Հպարտանում եմ, որ Անչելոտին աշխատանքի անցնելու առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ ակումբը ոչ մի դեպքում չպետք է վաճառի իմ իրավունքները»,- Sport Bild-ը մեջբերում է Լևանդովսկիի խոսքերը:




































