Ռուսաստանի Կազան քաղաքում շարունակվում են 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 74 կգ քաշայինների պայքարում Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալի համար պայքարում ջախջախեց ադրբեջանցի ըմբիշ Էլվին Մուրսալիևին՝ չզիջելով գեթ մեկ միավոր:
Գոտեմարտն ավարտվեց 4:0 հաշվով:
Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը 1/8 եզրափակիչում զիջել էր Ռոման Վլասովին:







































