«Շատ վատ է և շատ բացասական անդրադարձ է ունենում «դաբրոներով», նախօրոք թույլտվություններով թեկնածություն առաջադրելը, առաջ շարժվելը, ժողովրդի մեջ դրա հետևանքով հուսալքության և անելանելիության զգացումներ և մթնոլորտ է ձևավորվում»: Անդրադառնալով առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին՝ այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ պետք է այդպիսի երևույթներին հակահարված տալ:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը թերևս այս ընտրություներում հաղթանակ գրանցեր, եթե միավորված հանդես գար՝ Մ. Մելքումյանը նշեց, որ ընդդիմադիրների դաշինքներ նախկինում կազմվել են, բայց դա արդյունք չի տվել: «Այս փուլում պայքարը գնալու է ոչ թե իշխանության և ընդդիմության միջև, այլ ընդդիմադիր տարբեր թևերի միջև: Ընդդիմադիր որոշ գործիչներ, որոնք իշխանական թեքումով հեռակա դպրոցներ են հաճախել, այդ դպրոցների շրջանավարտներ են իրենց համարում, և երբ որ չի ստացվում իրենց պլանները՝ ցեխ շպրտել իրենց մրցակիցների վրա և այլն, նրանց սիրտը Սևանի իշխան է ուզում, բայց դրա փոխարեն արհեստական լճերի իշխան են ճաշակում, և նրանց օրգանիզմի մարսողական համակարգը փչանում է դրանից… Նրանք ինչ-որ տեղից վարձատրվում են, թույլտվույթուն ունեն խոսելու տարբեր գործիչների դեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































