Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Բաքվում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Արթուր Ռասիզադեի հետ և քննարկել տրանսպորտային ու էներգետիկ համատեղ նախագծերը: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքական, տնտեսական ու մարդասիրական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության դրական դինամիկան:
«Ուշադրության կենտրոնում են գտնվել տարածաշրջանային մասշտաբի տրանսպորտային ու էներգետիկ խոշորամասշտաբ նախագծերը, որոնք համատեղ իրականացնում են Վրաստանն ու Ադրբեջանը: Հատկապես ընդգծվել են Հարավային գազային միջանցքի ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:










































