Կատալոնական «Բարսելոնա»-ն հայտարարել է թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ կնքած պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2017/18թթ մրցաշրջանի ավարտը:
Նշենք, որ Բուսկետսի տրանսֆերի փոխհատուցման պայմանագրով ամրագրված գումարն այժմ կազմում է 150 մլն եվրո:
Ֆուտբոլիստը, ով այսօր նշում է իր ծննդյան 25-ամյակը, «Բարսելոնա»-ի կազմում անցկացրել է 238 հանդիպում և դարձել է 8 գոլի հեղինակ: Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանում Բուսկետսը դարձել է 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: