ԱՄՆ-ն մտադիր է հետագայում էլ համագործակցել և Թուրքիայի, և սիրիական ընդդիմության հետ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոժեֆ Վոթելը, հայտնում է RIA Novosti-ն:
«Ինչի վրա մենք կենտրոնանում ենք, դա այն է, որ մեր 2 գործընկերները կենտրոնանան ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»:
Ընդ որում նա ընդգծել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Թուրքիայի մասնակցության թուլացում չի տեսնում:
Վոթելի հայտարարությունը հնչել է թուրք զինվորականների և սիրիական ընդդիմության ընդհարումների ֆոնին, մասնավորապես «Սիրիական դեմոկրատական ուժերի», որոնց աջակցում է ԱՄՆ-ն։ Ավելի վաղ Վաշինգտոնը մտահոգություն էր հայտնել այդ առթիվ:









































