ԵՄ-ն չինական Հանչժոուում G20-ի գագաթնաժողովի ժամանակ կհայտարարի միությունը լքելու որոշումից հետո Մեծ Բրիտանիայի հետ նոր գործընկերություն ստեղծելու պատրաստակամության մասին: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին Բրյուսելում հայտնել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը:
Ըստ նրա՝ Brexit-ը թեմա է, որը պետք է ամենից առաջ քննարկվի ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի մակարդակով: «G20-ի գագաթնաժողովում մենք միայն կարող ենք գործընկերներին հավաստիացնել, որ կանենք հնարավոր ամեն ինչ Մեծ Բրիտանիայի հետ գործընկերության համար նոր շրջանակներ ստեղծելու նպատակով: Մեր առաջադրանքն է՝ տեղ հասցնել այդ ազդանշանը»,- ասել է նա:









































