Նախընտրական շրջանում կարևոր է հատկապես Ղարաբաղյան դիսկուրսը: Ապրիլյան պատերազմից հետո հայաստանյան հասարակությունը սկսել է տեսակետներ հայտնել, ըմբոստանալ. շատ է խոսվում տարածքների վերադարձի հարցի շուրջ: «Սասնա ծռեր»-ը ևս իրենց գործողություների հիմքում դրել էին այս խնդիրը, նշում էին, որ Ս. Սարգսյանն ուզում է հանձնել տարածքները, և իրենք դրա դեմ են պայքարում:
«Առաջին լրավական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկումներին՝ ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը կարծիք հայտնեց, որ դա շինծու բանավեճ է, որը ստեղծել են նախագահական ապարատի քաղտեխնոլոգները: «Բավականին լուրջ խնդիրներ կան Հայաստանի առջև դրված, և ապրիլյան պատերազմը, թեև ես համաձայն չեմ, որ դա պատերազմ էր, լայնածավալ ռազմական գործողություն էր, որը նաև ցույց տվեց խոցելի տեղերը: Խնդիրները կարող են լուծվել միայն այն դեպքում, եթե Հայաստանում լինեն լուրջ փոփոխություններ: Փոխանակ խնդիրները լուծվեն, մեջտեղ բերվեց բանկցությունների հարցը, կարծես թե ինչ-որ տարածքներ են ուզում վերադարձնել և այլն, սակայն իրականում այդպիսի գործընթաց չկա: Կարծում եմ՝ սա քաղտեխնոլոգների կողմից առաջ քաշված բավականին վտանգավոր սցենար է, որը երկու սերիա պիտի ունենա, առաջին սերիան՝ շեղել ուշադրությունը, վերջում՝ կստացվի այնպես, որ նախագահը միակ մարդն է, որ կարողացավ դիմադրել Պուտինի ճնշումներին»,- նշեց Ս. Զոլյանը:
Նրա դիտարկմամբ՝ իրականում այդպիսի ճնշումներ չկան. «Սա իմիտացիա է, որին նաև հայկական կողմն է գնացել: Սամվել Բաբայանը շատ ճիշտ ասաց՝ Ալիևը տարածքները չի ուզում, ամբողջն է միանգամից ուզում, դրա համար չի գնում միջանկյալ լուծումների: Իրականում բանակցություններ և տարածքներ հանձնելու խնդիր չկա. սա վտանգավոր քաղտեխնոլոգիա է, շա լուրջ արձագանք է գտնում, այս վտանգավոր, շինծու խաղը պետք է դադարեցվի», – ընդգծեց Սուրեն Զոլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































