Իրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են միջուկային գործարքով գերտերությունների հետ բանակցողների թիմի անդամին, հայտնում է Reuters-ը:
Իրանի դատական համակարգի պետի առաջին տեղակալ Գոլյամ Հոսեյն Մոհսենի-Էջեիի խոսքով՝ մի քանի օր բանտարկությունից հետո կասկածյալը ազատ է արձակվել գրավի դիմաց:
Նա ավելացրել է, որ միջնորդի նկատմամբ դեռևս կանցկացվի նախաքննություն: Աշխատակցի անունը և ազգանունը նա չի հայտնել:








































