«Չելսի»-ի կիսապաշտպան Ռամիրեսը մեկնաբանել է Բրազիլիայի ֆուտբոլի կոֆեդերացիայի նախագահի խոսքերն այն մասին, որ ֆուտբոլիստն ազգային հավաքականի կազմում ընդգրկվելու շանսեր չունի և չի կարող մասնակցել 2014 թվականի Մունդիալին:
«Արդեն 8 տարի պրոֆեսիոնալ մակարդակի ելույթներ եմ ունենում: Ազգային հավաքականում չընդգրկվելու պահն ինձ համար ամենածանրն է եղել այս ընթացքում: Թյուրիմածություն է տեղի ունեցել: Ես չեմ հրաժարվել բուժզննում անցնել, այլ պարզապես տեղեկացված չեմ եղել այդ մասին:
Հատուկ հանդիպում կխնդրեմ Սկոլարիի հետ, որպեսզի ամեն ինչ բացատրեմ: Երբեք չեմ ցանկացել անախորժություններ ստեղծել: Պատրաստ եմ գնալ ցանկացած քայլի` Բրազիլիայի հավաքական վերադառնալու համար»,- ասել է Ռամիրեսը:







































