«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Բարսելոնա»-ի դեմ խաղից:
«Չեմ թաքցնի: Բարսելոնա վերադարձը հատուկ իրադարձություն է ինձ համար: Այնտեղ եմ մեծացել, 13 տարեկանից խաղացել և ֆուտբոլիստ դարձել: Կյանքիս մեծ մասը Բարսելոնայում եմ անցկացրել:
Նման զգացումներ եմ ապրել «Բավարիա»-ի հետ: Առաջին անգամը շատ հուզիչ է, այնուհետև ամեն ինչ սովորական է դառնում»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:











































