Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է թիմի նորեկների խաղից: Այդ մասին նշում են գերմանական ԶԼՄ-ները:
Կլոպն անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:
«Օբամեյանգն իր խաղով նոր տարբերակներ է առաջարկում թիմին՝ գրոհի եզրափակիչ հատվածում: Դա նկատելի է:
Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա նա կառուցողական գերազանց ֆուտբոլ է ցուցադրում»,- հայտարարել է Կլոպը:









































