«Ռոմա»-ի վետերան Ֆրանչեսկո Տոտտին բաց կթողնի Ա Սերիայի 2-րդ տուրի «Կալյարի»-ի դեմ հանդիպումը:
Ֆուտբոլիստը դարձյալ ձախ սրունքաթաթի վնասվածք է ստացել: Նախորդ մրցաշրջանի մեծ մասը նա նույնպես բաց է թողել վնասվածքի պատճառով և գրեթե որոշել էր ավարտել կարիերան:
Նշված հանդիպումը բաց կթողնի նաև կենտրոնական պաշտպան Ժուան Ժեսուսը, ով վերջին մարզման ժամանակ աջ ոտքի վնասվածք է ստացել: Այսօր Ժեսուսը բուժզննում կանցնի:









































