Թուրք-սիրիական սահմանի վրա տեղի է ունեցել զինված բախում թուրք սահմանապահների և Սիրիայից եկող բեռնատարների վարորդների միջև՝ հաղորդում է Sabah թերթը:
Բեռնատարի վարորդը չի ենթարկվել սահմանապահի հրամանին և չի կանգնեցրել մեքենան, ինչից հետո նա կրակ է բացել վարորդի ուղղությամբ: Արդյունքում փոխհրաձգություն է սկսվել անվտանգության ուժերի և մի խումբ սիրիացիների միջև:
Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել են սահմանապահներից մեկը և բեռնատարի վարորդը: Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:










































