Պարզվել է՝ առնետներն ընդունակ են զգալ քամու ուժը և ուղղությունը և այդ տվյալներն օգտագործել իրենց բեղերի աշխատանքի շնորհիվ եղանակը կանխատեսելու համար: Այս մասին հայտնում են կենսաբանները Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում:
«Երբ բեղերը ճկվում են, ճնշում են ռեցեպտորները, որոնք գտնվում են բեղերի հիմքի մոտ: Մեր փորձը ցույց տվեց, որ առնետներն իսկապես կարողանում են այդ զգացողություններն օգտագործել օդի կամ քամու հոսքի աղբյուրի որոնման համար»,- հայտնում է Մեթյու Գրաֆը Էվանսթոնում (ԱՄՆ) Հյուսիս-Արևմտյան համալսարանից:
Առնետները կարողանում են բավական ճշգրիտ կանխատեսել սպասվող անձրևները և այլ բնական երևույթները՝ հենվելով օդի խոնավության, դրա ջերմաստիճանի և քամիների ուղղության և ուժի փոփոխությունների վրա:
Գիտնականները փորձի ընթացքում կրծողներին բաց են թողել սեղանի վրա, որի շրջագծով մի քանի օդորակիչ է դրված եղել, որոնցից մեկը հանկարծ միացել է: «Քամու» աղբյուրներից յուրաքանչյուրի մոտ եղել է անցք, որի մեջ առնետը կարողացել է մտնել և իջնել հատուկ սենյակ,որտեղ իրեն սննդի կտոր է տրվել, եթե ճիշտ օդորակիչ է ընտրել:
Երբ առնետները հաղթահարել են այդ առաջադրանքը, գիտնականները կտրել են կենդանիների բեղերը և հետևել՝ արդյոք փոխվե՞լ է նրանց վարքը:
Դա նրանց չի զրկել քամու ուղղությամբ կողմնորոշվելու ունակությունից, բայց զգալիորեն վատացրել է դրա ճշգրտությունը. առնետները սկսել են միջինում 20%-ով շատ սխալներ թույլ տալ, քան փորձի նախորդ փուլերում: Ըստ գիտնականների՝ սա նշանակում է, որ առնետները նախընտրել են քամու ուղղությունը որոշելու համար օգտվել բեղերից, ոչ թե զգացողության այլ օրգաններից, նույնիսկ երբ իմացել են, որ իրենց բեղերը վնասված են:
Ըստ գիտնականների՝ քամու ուժը և ուղղությունը զգալու այդ ունակությունը կարող է հիմք լինել առնետների և այլ կենդանիների համար՝ եղանակը կանխատեսելու և անձրևի տակ հայտնվելուց, բնական այլ երևույթներից խուսափելու, նաև սնունդ որոնելու համար:










































