Ռուսաստանի Կազան քաղաքում շարունակվում են 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերը:
Ազատ ոճի ըմբշամարտի 84 կգ քաշայինների պայքարում Մաքսիմ Մանուկյանը փայլուն հաղթանակով դուրս է եկել եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Մանուկյանը 5:0 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզիկ Ժան Բելենյուկի նկատմամբ:








































