Հնդկաստանի իշխանությունները ենթադրում են, որ շուրջ 6000 մարդ, որոնք երկրի հյուսիսում ջրհեղեղից հետո ներկայում համարվում են անհետ կորած, զոհվել են: Այս մասին հաղորդում է NDTV-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Հնդկաստանի 18 նահանգներում անհետ կորած համարվող ավելի քան 5700 մարդ «կհամարվեն զոհված, զոհվածների անունները կփոխանցվեն նահանգների իշխանություններին»:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ամենաշատ թվով մարդիկ կորել են Ութար-Փրադեշ նահանգում՝ ավելի քան 2000 մարդ, Մադհյա-Փրադեշ նահանգում անհետ կորած են համարվում ավելի քան 1000-ը:








































