Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ջերաբլուսում Թուրքիայի սկսած ռազմական գործողության հանդեպ երկար ժամանակ լուռ մնալու անկարող Իրանից ստացվել է առաջին հայտարարությունը դրա վերաբերյալ:
Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Բեհրամ Քասըմին հայտարարել է, որ Թուրքիան այդ գործողությունը պետք է համակարգի Դամասկոսի ղեկավարության հետ:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը կարևորել է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքար մղող Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հանդեպ հարգանքի ցուցաբերումը և այդ առումով կարևորել գործողությունների համակարգումը:
«Իրանը ահաբեկչության դեմ պայքարը համարում է միջազգային պատասխանատվություն և անհրաժեշտ է համարում դրա դեմ պայքարում տարածաշրջանային երկրների համագործակցությունը»,- ասել է նա:









































