Shamshyan. com-ի փոխանցմամբ՝ այսօր` հուլիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20.00-ի սահմաններում Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 38-ամյա Պապին Խաչատրյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի 08 ՏՏ 875 համարանիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել մի հեծանվորդի, ով տեղում մահացել է:
Ինչպես հայտնել է է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի և դասակի հրամանատար Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Վրաերթի ենթարկվածը մասնագիտությամբ բժիշկ էր, իսկ ոստիկաններն էլ պարզել են, որ նա Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Սուրեն Սարգսյանն էր:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































