Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ելույթ ունենալով կառավարության ամենշաբաթյա նիստում, հայտարարել է. «Մեկ ամիս է անցել Իրանի ընտրություններից, որը շարունակում է մեծացնել իր միջուկային պոտենցիալն արագացված տեմպերով»:
Նեթանյահուի խոսքերով՝ Իրանն ընդլայնում և կատարելագործում է ուրանի հարստացման տեխնոլոգիաները՝ միաժամանակ մշակելով պլուտոնային ռեակտորը:
«Այդ մրցավազքը միայն մեր դեմ չէ, այն սպառնալիք է ողջ աշխարհի համար: Մենք պնդում ենք մեր պահանջները, որոնք պետք է աջակցություն ստանան միջազգային հանրության կողմից: Առաջին հերթին հարկավոր է կասեցնել հարստացման գործընթացը, երկրորդ՝ ոչնչացնել ողջ հարստացված նյութը, երրորդ՝ փակել ապօրինի միջուկային կենտրոնը Քումում»,- հայտարարել է իսրայելի վարչապետը:










































