Football Italia-ի տեղեկացմամբ՝ ՔՓՌ-ի դարպասապահ Ժուլիո Սեզարը հաջորդ շաբաթ կլքի իր ներկայիս ակումբը:
Սպասվում է, որ Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասապահը կհամալրի «Նապոլի»-ի կազմը: Իտալական ակումբը 1 մրցաշրջանով վարձակալել է դարպասապահի տրանսֆերը: Ֆուտբոլիստին իր թիմում ցանկանում է տեսնել ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը:
Նշենք, որ Սեզարի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Արսենալ»-ը և «Վիլյառեալ»-ը:








































