Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ ակումբի թանգարանում թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին նվիրված նոր սրահ է բացվել:
Սրահի մակերեսը կազմում է 70քմ: Թանգարանի այցելուները կարող են տեսնել արգենտինացու պարգևները, 4 «Ոսկե գնդակներ»-ը և 2 «Ոսկե խաղակոշիկներ»-ը:
Նշենք, որ մինչ այդ կատալոնական ակումբի պատմության մեջ որևէ ֆուտբոլիստ իր կենդանության օրոք չի արժանացել նման փառքի:








































