Բարսելոն ժամանող զբոսաշրջիկները համարում են, որ քաղաքը ընդունում է չափից շատ հյուրեր: Այդ մասին նրանք հայտնել են Բարսելոնի քաղաքապետարանի անցկացրած հարցման ժամանակ, հայտնում է Lavanguardia-ն:
Հետազոտության ընթացքում հարցման են ենթարկվել 6 հազար զբոսաշրջիկ: Նրանց 58%-ը համարել են, որ քաղաքում «զափից շատ զբոսաշրջիկներ կան»: Նրանք նշել են, որ տեսարժան վայրերում կուտակվում են հսկայական քանակությամբ զբոսաշրջիկներ:
Դրա հետ մեկտեղ զբոսաշրջիկների 39.9%-ը համարել են, որ քաղաքում առաջարկվող ծառայությունների գները շատ բարձր են` համեմատած դրանց որակի հետ:
Միջին գնահատականը, որ զբոսաշրջիկները տվել են Բարսելոնին, եղել է 10-ից 8.6 միավոր: Նրանք աղմուկի մակարդակը գնահատել են 6.8 միավոր, օդի որակը 7.6 միավոր, մաքրությունը 7.9 միավոր: Նույն գնահատականը տվել են նաև քաղաքի լողափերին:









































