Թուրինի «Յուվենթուս»-ի նորեկ Գոնսալո Իգուաինը լրագրողների քննադատությանն է պատասխանել կապված իր ավելորդ քաշի հետ։ Ա Սերիայի մեկնարկային տուրում արգենտինացին հաղթական գոլն է խփել «Ֆիորենտինա»-ի դարպասը (2:1):
«Շարունակեք ինձ ճարպոտ անվանել, իսկ ես կշարունակեմ գոլեր խփել։ Միայն ուրախ կլինեմ։ 20 օր շարունակ աշխատում եմ ու չեմ հասկանում՝ որտեղից է ծագել այս աղմուկը։
Նման նորամուտի մասին երազում ես, բայց ոչ միշտ է այն ստացվում։ Այս անգամ ամեն ինչ գերազանց էր։ Գո՞լս․ կարող է թվալ, որ այն հեշտությամբ խփեցի, բայց դա այդպես չէ»,- արգենտինացի հարձակվողի խոսքերը մեջբերում է Tuttosport-ը։









































