Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ մեծ ուշադրություն է դարձնում իր ֆուտբոլիստների հոգեբանական վիճակին:
««Ռեալ»-ում խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ, ովքեր պետք է մշտապես խաղաժամանակ ստանան: Կանենք ամեն ինչ, որպեսզի մեր թիմի բոլոր ֆուտբոլիստներն իրենց կարևոր զգան», – ասել է Զիդանը:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի առաջին տուրի շրջանակներում «Ռեալ»-ը 0:2 հաշվով հաղթանակ տոնեց «Ռեալ Սոսյեդադ»-ի նկատմամբ:









































