Դորտմունդի «Բորուսիա»-ն հրապարակել է ակումբի ֆինանսական հաշվետվությունը 2015 թվականի հուլիսից մինչև 2016 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում:
Դորտմունդցիների եկամուտը կազմել է 376.3 մլն եվրո, ինչը ռեկորդային ցուցանիշ է ակումբի համար: Նշենք, որ նախորդ տարվա համեմատ «Բորուսիա»-ի զուտ եկամուտն աճել է 36.6 տոկոսով:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում «Բորուսիա»-ն զբաղեցրել է երկրորդ տեղը և Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի ուղեգիր է նվաճել:









































