Ջամայկայի հավաքականը նվաճել է ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի 4х100 մետր փոխանցավազքի չեմպիոնի տիտղոսը:
Ջամայկայի հավաքականի կազմում հանդես է եկել նաև Ուսեյն Բոլտը, ով նվաճել է Օլիմպիական խաղերի 9-րդ ոսկե մեդալը:
4х100 մետր փոխանցավազքում երկրորդ տեղ է զբաղեցրել Ճապոնիայի հավաքականը, իսկ երրորդը` ԱՄՆ-ի թիմը, որը սակայն, հետագայում որակազրկվել է` փայթիկը սխալ փոխանցելու համար: Բրոնզե մեդալը շնորհվել է Կանադայի ընտրանուն:









































