Վենեսուելայի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսը Թուրքիայում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են քաղաքական և էներգետիկ ոլորտում ամրապնդել համագործակցությունը երկու երկրների միջև՝ փոխանցում է Noticias24-ը։
«Մենք հանդիպում ենք անցկացրել նախագահ Էրդողանի հետ, հայտնել համագործակցությունը վերսկսելու մեր պատրաստակամության մասին, փոխանցել նրան ողջույն նախագահ Նիկոլաս Մադուրոյից»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Վենեսուելայի և Թուրքիայի կառավարություննրի միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ ՝ ակտիվացնելու քաղաքական խորհրդակցություններն ու երկկողմ խառը հանձնաժողովի աշխատանքը։
Ռոդրիգեսը հավելել է, որ էներգետիկ ոլորտում կողմերը դիտարկում են թուրքական ներդրումների իրականացման հնարավորությունը՝ Վենեսուելայից նավթի և այլ ապրանքների մատակարարումների դիմաց։









































