ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը կոչ է արել գործել՝ դադարեցնելու համար «մղձավանջը», որում գտնվում են Հալեպի ավելի քան 100 հազար երեխաներ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Լեյքը նման հայտարարություն է արել՝ կապված սիրիացի 5-ամյա Օմրանի պատմության հետ, որն ավելի վաղ հայտնվել էր ԶԼՄ-ներում։
«Սիրիայում Օմրանի տարիքի երեխաները չունեն ոչինչ՝ բացի մեծերի կողմից իրականացվող այդ պատերազմի սարսափներից։ Մենք բոլորս պետք է պահանջենք, որպեսզի այդ մեծերը վերջ դնեն Հալեպում երեխաների մղձավանջին»,- ասել է Լեյքը։
Նա նաև հավելել է, որ միայն կարեկցանքն ու ցասումը բավարար չեն, դրանք պետք է ուղեկցվեն գործողություններով։










































