Գիտնականները ԴՆԹ-ի անալիզի միջոցով կարողացել են պարզել Էցիի՝ սառցե մարդու մումիայի հագուստի կազմությունը, որը գտնվել է 1991 թվականին: Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports պարբերականում:
Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ հագուստ պատրաստելու համար այդ հնագույն որսորդը օգտագործել է նվազագույնը 5 կենդանու կաշի և մորթի: Ընդ որում, դրանցից 3-ը եղել են ընտանի կենդանիներ՝ խոշոր եղջյուրավոր անասուն, ոչխար և այծ, իսկ 2-ը՝ վայրի կենդանիներ՝ գորշ արջ և այծյամ:
Էցին գիտությանը հայտնի ամենահին եվրոպական մումիան է: Համարվում է, որ այդ որսորդը ապրել է 5300 տարի առաջ:









































