Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է բանակցություններ վարել Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ թիմի կենտրոնական պաշտպան Խոսե Խիմենեսի տրանսֆերի ձեռքբերման նպատակով:
Marca-ի հաղորդմամբ՝ «Ատլետիկո»-ն Խիմենեսի տրանսֆերի համար «Արսենալ»-ից պահանջում է 65 միլիոն եվրո:
Նշվում է, որ ինքը՝ Խիմենեսը դեմ չէ «Արսենալ» տեղափոխվելուն և արդեն տվել է իր անձնական համաձայնությունը:








































