Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Անվճար ակնային զննումների և բուժումների ծրագիրը՝ Լոռու մարզում

Շարունակվում է Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի «Լույս հայի աչքերին» ակնաբուժական ծրագիրը: Ավարտելով աշխատանքը Կոտայքի ու Տավուշի մարզերում՝ հուլիս և օգոստոս ամիսներին բժշկական խմբերը կլինեն Լոռու մարզում, որտեղ կիրականացնեն անվճար ակնային զննումներ ու լազերային բուժումներ, իսկ սոցիալապես անապահով խմբերում ընգրկված մարդիկ հնարավորություն կունենան նաև անվճար վիրահատվել և ստանալ ակնոցներ: Լոռու մարզում նախատեսվում է հետազոտել ավելի քան 4,000 բնակչի, անցկացնել շուրջ 300 վիրահատություն և տրամադրել 1,700 ակնոց:

Հուլիսի 8-ից 13-ը Հայկական ակնաբուժության նախագծի ակնաբույժները կլինեն Թումանյանի, հուլիսի 15-ից 22-ը՝ Գուգարքի և հուլիսի 24-ից 27-ը՝ Տաշիրի տարածաշրջաններում: Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը նրանք կաշխատեն Ստեփանավանի, իսկ օգոստոսի 5-ը 14-ը՝ Սպիտակի տարածաշրջաններում: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Ալավերդիում, Վանաձորում, Ստեփանավանում և Սպիտակում:

Մանրամասների համար Լոռու բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն և հետևեն այնտեղ փակցված հայտարարություններին: Տեղեկություններ կարելի է ստանալ նաև ՀԱՆ-ի գրասենյակից՝ զանգահարելով 010 55 90 68 կամ ներբեռնելով ամբողջական ժամանակացույցն այստեղից. http://goo.gl/egDMM:

«Այս տարվա վերջում մենք կարձանագրենք, որ շուրջ տասը տարիների ընթացքում Հայկական ակնաբուժության նախագծի «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում հաջողվել է Հայաստանի մարզերում իրականացնել հինգ լիարժեք շրջայց: Orange Հիմնադրամը միացավ մեզ 2011 թ.: Նկատում ենք, որ «Լույս հայի աչքերին» նշանաբառն արդեն ասոցացվում է նաև Orange Հիմնադրամի հետ, քանի որ այս տարիների ընթացքում, աջակցելով Հայկական ակնաբուժության նախագծի աշխատանքներին, Հիմնադրամըմասնակից է լինում Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելու գործին: Այժմ աշխատում ենք Լոռիում, առջևում Շիրակն է և Արագածոտնը ՚ , – ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին մենք արդեն 8 մարզում ենք եղել, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ կարողացել են անվճար ակնաբուժական օգնություն ստանալ: Երջանիկ ենք այս համագործակցության համար, քանի որ մեր ընկերության համար կարևոր է ոչ միայն իր բիզնես գործունեությունը, այլ նաև այն, թե ինչքանով կարող ենք օգտակար լինել երկրին ու հասարակության խոցելի անդամներին: Orange Հիմնադրամն իր առջև նպատակ է դրել իրական փոփոխություններ բերել այս մարդկանց կյանքում», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում