Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը չի ցանկանում հրաժարվել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարետ Բեյլին թիմ հրավիրելու մտքից: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Մենք կփորձենք թիմ հրավիրել Բեյլին, և եթե պետք լինի, կպայքարենք մինչև տրանսֆերային պատուհանի փակումը: Մենք մեծ հույսեր ենք կապում այդ ֆուտբոլիստի հետ: Եթե ժամանակին կարողացանք թիմ հրավիրել Զիդանին, Բեքհեմին և Ռոնալդոյին, ապա կկարողանանք գնել նաև Բեյլի տրանսֆերը»,- նշել է «Արքայական ակումբ»-ի ներկայացուցիչը:
Նշենք, որ այս հայտարարությունը հակասում է «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի խոսքերին, ով վերջերս նշել է, որ չի փորձի թիմ հրավիրել Բեյլին «Տոտենհեմ»-ի հետ ունեցած բարի հարաբերությունները չփչացնելու նպատակով:







































