Օգոստոսի 16-ը ոսկե տառերով գրվեց Հայաստանի Հանրապետության սպորտի պատմության մեջ:
Միհրան Հարությունյանի՝ խայտառակ մրցավարության պայմաններում Օլիմպիական չեմպիոի կոչումից զրկվելուց րոպեներ անց մարզական կարիերայում առաջին անգամ Օլիմպիական խաղերի պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց Աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Եզրափակչում Արթուրի մրցակիցն էր Կուբան ներկայացնող Լուգո Կաբրերան: Գոտեմարտն ավարտվեց Ալեքսանյանի՝ 3:0 հաշվով հաղթանակով:
Նշենք, որ մինչ այս Հայաստանի Հանրապետության սպորտի պատմության միակ Օլիմպիական չեմպիոնը հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանն էր, ով հաջողության էր հասել 1996 թվականի Օլիմպիական խաղերում:
Այսպիսով՝ ընթացիկ Օլիմպիական խաղերում Հայաստանը երրորդ մեդալը նվաճեց և նկատելիորեն կբարելավի դիրքը մեդալների հաշվարկում: Մինչ այս արծաթե մեդալ էին նվաճել ըմբիշ Միհրան Հարությունյանն ու ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը:







































