Ամուսնական զույգերը, որոնք հազվադեպ են վիճում, ավելի առողջ են և ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր պարբերաբար հարցեր են պարզաբանում: Ինչպես հաղորդում է bagnet-ը, 20 տարի տևած բժշկական հետազոտության արդյունքում նման եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները:
Հետազոտողները պարզել են, որ զույգերն ամենից հաճախ կռվում են ֆինանսների և ազգականների պատճառով: Բացի այդ, զուգընկերներին, չգիտես ինչու, բարդ է որոշել, թե որտեղ պետք է նշել Սուրբ Ծնունդը, և ինչպես խուսափել զոքանչի հետ վեճից:
Վերլուծելով 1700 մարդկանց առոջական վիճակը և երջանկության մակարդակը` գիտնականները պարզել են, որ հաճախակի վեճերի դեպքում նրանց առողջական վիճակը վատ է:









































