Կապանի «Գանձասար»-ը զրկվեց Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության որակավորման հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից:
Որակավորման առաջին փուլում կապացնիները զիջեցին ղազախական «Ակտոբե»-ին: Թիմերի երկու հանդիպումներում էլ գրանցվեց 2:1 հաշիվը` հօգուտ ղազախների:
«Գանձասար»-ի կազմում 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նարեկ Բեգլարյանը:
«Ակտոբե»-ն դիմակայության արդյունքում հաղթեց 4:2 ընդհանուր հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ:









































