Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջնակներում Երևանի «Փյունիկ»-ը 1:0 հաշվով առավելության հասավ Մակեդոնիայի «Տետեքս»-ի նկատմամբ: Խաղի միակ գոլի հեղինակ դարձավ Վիլուեն Այվազյանը:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:
Այսպիսով` «Փյունիկ»-ը 2:1 ընդհանուր հաշվով հաղթեց «Տետեքս»-ին և անցավ մրցաշարի որակավորման երկրորդ փուլ:








































