Շրջանառվող բազմաթիվ լուրերի համաձայն` Սուարեսը լքելու է «Լիվերպուլ»-ը: Ֆուտբոլիստի ծառայություններով հավասարապես հետաքրքրված են «Արսենալ»-ը, «Չելսի»-ն և «Ռեալ»-ը:
Չնայած «Լիվերպուլ»-ը դեռևս չի պատրաստվում վաճառել թիմի առաջատարի իրավունքները, սակայն, այնուամենայնիվ, ուսումնասիրում է նրան փոխարինելու տարբերակը:
Լուիսի հավանական փոխարինող է համարվում Բուրակ Իլմազը, ով մեծ հաջողությունների է հասել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության նախորդ մրցաշրջանում:








































