Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կական կարող է նոր հնարավորություն ստանալ իր լավագույն խաղն իսպանական գրանդի կազմում ցուցադրելու համար:
Marca-ի հավաստիացմամբ՝ մադրիդցիների նոր գլխավոր մարզիչը չի շտապում հրաժարվել բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններից: Անչելոտին ցանկանում է պարզել Կակայի անհաջողությունների պատճառը:
Հիշեցնենք, որ 2009 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունից հետո «Միլան»-ի նախկին խաղացողը մի շարք վնասվածքներ է ստացել, որոնք խանգարել են բրազիլացուն վերագտնվել իր խաղը:









































