«Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հուսով է, որ 2013 թվականի արդյունքներով կարժանանա «Ոսկե գնդակ»-ի: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով Ռիբերին Եվրոպայի լավագույն խաղացողների տասնայակում է:
«Կարող եմ ասել միայն, որ պատվավոր մրցանակը ստանալու վերջին հնարավորությունս կլինի: Այժմ, կամ երբեք: Ես հիանալի մրցաշրջան եմ անցկացրել:
Նկատում եմ, որ շատերն են ցանկանում, որ մրցանակը հենց ես ստանամ: Ուրախ եմ, որ կարողացա տիտղոսներ նվաճել «Բավարիա»-ի կազմում»,- նշել է Ռիբերին:








































