Բրազիլական «Ֆլումինենսե»-ն տնային հանդիպումներն անցկացնելու է «Մարականա» մարզադաշտում:
Բրազիլական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ակումբը սեփական հարկի տակ կայանալիք խաղերը «Մարականա»-ում է անցկացնելու 35 տարի:
Հիշեցնենք, որ «Մարականա» մարզադաշտում տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչը: