Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն ընկերական խաղ անցկացրեց շվեյցարական «Բազել»-ի դեմ:
Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը բացեց հանդիպման հաշիվը:
6 րոպե անց 21-ամյա պաշտպան Ֆաբիան Շարը խփեց պատասխան գնդակը, իսկ 26-րդ րոպեին Հենրիխը հանդիպման հաշիվը դարձրեց 1:2: Հոֆմանն 90-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1:3: Այսպիսով`
«Բազել» – «Բորուսիա»` 1:3
0:1 Ռոյս (11’), Շար (17’), Մխիթարյան (26’), 1:3 Հոֆման (90′)









































