ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն որոշել է լքել իր զբաղեցրած պաշտոնը տրանսֆերային պատուհանի փակումից հետո:
«Ակումբի ղեկավարությունը ցավում է, որ Լեոնարդոն որոշել է հեռանալ: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նրան կատարած ահռելի աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում»,- նշված է ՊՍԺ-ի հայատարարությունում:
Դեռևս հայտնի չէ մասնագետի որոշման պատճառը: Հիշենենք, որ Լեոնարդոն որակազրկվել է մինչև 2014 թվականի հունիսի 30-ը մրցավար Ալեքսանդր Կաստրոյի հետ ունեցած վեճի պատճառով:
Հավելենք, որ մասնագետը ՊՍԺ-ի մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականի հունիսից: Մինչ այդ նա գլխավորել է «Ինտեր»-ը և «Միլան»-ը:





































