Իսպանական մամուլի փոխանցմամբ՝ Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հայտարարել է, որ վստահ չէ՝ կերկարաձգի արդյոք ակումբի հետ կնքած իր պայմանագրի ժամկետը:
«Դեռևս չեմ երկարաձգել ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը: Գործող համաձայնագիր ունեմ «Յուվենթուս»-ի հետ, ժամանակը ցույց կտա, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- հայտարարել է Չիլիի ազգային հավաքականի ֆուտբոլիստը:
Կիսապաշտապանը մեկնաբանել է նաև տեղեկատվությունն այն մասին, որ իր ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ը:
«Մեծ պատիվ է, երբ նման ակումբները հետաքրքրվում են իմ ծառայություններով: Նրանք գրավիչ են ցանկացած խաղացողի համար»,- նշել է Վիդալը:










































