Սինայի թերակղզում հուլիսի 9-ին գրոհայինները հարձակումների շարք են իրականացրել ոստիկանական և զինվորական անցակետերի վրա: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Թերակղզու կենտրոնական մասում իրականացված հարձակումներից մեկի հետևանքով սպանվել է 2 մարդ, ևս 6-ը վնասվածքներ են ստացել: Եվս երկու հարձակում էլ իրականացվել է Գազայի հատվածի հետ Եգիպտոսի սահմանին մոտ գտնվող անցակետերի վրա: Դրանց հետևանքով տուժածներ չկան:
Reuters-ի փոխանցմամբ՝ հուլիսի 6-ին Իսրայելի տարածքում հայտնաբերվել են հրթիռի բեկորներ: Ենթադրաբար այն արձակվել է Սինայի թերակղզու իսլամիստների կողմից:
Գրոհայիններն ակտիվացրել են իրենց գործունեությունը Սինայի թերակղզում այն բանից հետո, երբ հուլիսի 3-ին զինվորականներն իշխանությունից հեռացրել են իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսիին:









































