ԱՄՆ կոնգրեսի 2 պալատների հետախուզության հարցերով կոմիտեն արգելափակել է ամերիկյան ռազմական օգնությունը սիրիացի գրոհայիններին: Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը:
Համապատասխան որոշումը դեռևս հունիսին է ընդունվել գաղտնիության պայմաններում՝ սենատի պրոֆիլային կոմիտեների և պալատի ներկայացուցիչների կողմից, որովհետև նրանք վախենում էին, որ զենքը կընկնի «Ալ-Քաիդայի» կողմնակիցների ձեռքը:
Նշենք, որ սիրիացի ընդդիմադիրների հետ համագործակցության ակտիվ կողմնակից է սենատոր Ջոն Մաքքեյնը:








































