«Ժողովուրդ»-ը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից փորձել է պարզել, թե արդյոք ճիշտ է Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությունը, որ իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել:
«Իմ իրավաբանը զբաղվում է դրանով ու ես դատի եմ տալու նման տեղեկություններ տարածելու համար: Արդեն զարմանալի չէ, մարդիկ նստում, հորինում ու գրում են նման տեղեկությունները»,-ասել է Խաչատրյանը:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե տեղեկություններ կան, որ իր որդին խաղամոլ է, նույնիսկ մեծ գումարներ է պարտվել կալանավայրում, Խաչատրյանը վրոդովված պատասխանել է.
«Նման տականքներից կարելի է սպասել, ամեն ինչ խոսում են: Կարող են գրել, թե տղաս ղումար է խաղացել, մեծ գումար է պարտվել, թմրանյութ է օգտագործում: Հասկանո՞ւմ եք՝ անհեթեթ տեղեկություններ են տարածում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:








































